Ովքեր են հաղթելու երկարատև պարային այս մենամարտում:
Ավարտվում է «Պարիր, թե կարող ես» պարային նախագիծը: Նախագծում այժմ մնացել են 4 լավագույն մասնակիցներ, 4 ուժեղագույներ, որոնց ընտրել եք հենց դուք:
Լոլան և Հովոն նախագծի հենց սկզբից պարային զույգ էին և ահա եկել է նախագծի հանգուցալուծման փուլը, բայց նրանք դեռ շարունակում են զարմացնել հանդիաստեսին և ամենևին էլ մտադրություն չունեն զիջելու իրենց առաջատարի դիրքը:
Սալսա, հիփ-հոփ, լատինո, տանգո, վալս, ջայվ նրանք բոլոր այս պարային փորձությունները հաղթահարեցին միասին և զարմացրեցին իրենց պարային յուրահատուկ կարողությամբ` հաշվի չառնելով անգամ Լոլայի ոտքի վնասվածքը, որը նախագծի ընթացքում իրեն հաճախ հիշեցնել էր տալիս:
Այն հեռուստադիտողը, ով հետևել է պարային այս նախագծի զարգացումներին, չէր կարող չնկատել, որ դասական պարուհի Լոլայի և Հովոյի ելույթներն առանձնանում էին իրենց զգացմունքայնությամբ և հմայքով: Չնայած այն հանգամանքին, որ նրանց պարային ժանրային նախընտրությունները տարբեր են, բայց, այնուամենայնիվ, նրանք կարողանում էին փրկել իրավիճակը` լրացնելով մեկը մյուսի բացը: Չի կարելի մոռանալ հատկասպես նրանց  չափազանց հուզիչ «Pop Jaz»  կատարման մասին, որը դեռ երկար կմնա հանդիաստեսի հիշողության մեջ:
Այժմ նրանց համար վճռորոշ պահ է, որի հանգուցալուծումը կարող եք տալ հենց դուք` ինքներդ, քվեարկության միջոցով:
Լոլայի հերթական համարն է 04-ը, իսկ Հովոյինը` 01-ը: Կարող եք քվեարկել. նշված թիվը 1005 կարճ համարին հաղորդագրություն ուղարկելով: Կարող եք քվեարկել նաև shanttv.am կայքէջում:



 
										
										 
										
										 
										
										 
					






 
		 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 «Եղել են ինձ ճնշելու փորձեր, բայց ռեկտորը հասկացել է, որ դա վատ հետեւանքներ կունենա ԵՊՀ–ի համար». Արայիկ Հարությունյան
										«Եղել են ինձ ճնշելու փորձեր, բայց ռեկտորը հասկացել է, որ դա վատ հետեւանքներ կունենա ԵՊՀ–ի համար». Արայիկ Հարությունյան				 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
				 
				 
				 
				 
				 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					