Ովքեր են հաղթելու երկարատև պարային այս մենամարտում:
Ավարտվում է «Պարիր, թե կարող ես» պարային նախագիծը: Նախագծում այժմ մնացել են 4 լավագույն մասնակիցներ, 4 ուժեղագույներ, որոնց ընտրել եք հենց դուք:
Լոլան և Հովոն նախագծի հենց սկզբից պարային զույգ էին և ահա եկել է նախագծի հանգուցալուծման փուլը, բայց նրանք դեռ շարունակում են զարմացնել հանդիաստեսին և ամենևին էլ մտադրություն չունեն զիջելու իրենց առաջատարի դիրքը:
Սալսա, հիփ-հոփ, լատինո, տանգո, վալս, ջայվ նրանք բոլոր այս պարային փորձությունները հաղթահարեցին միասին և զարմացրեցին իրենց պարային յուրահատուկ կարողությամբ` հաշվի չառնելով անգամ Լոլայի ոտքի վնասվածքը, որը նախագծի ընթացքում իրեն հաճախ հիշեցնել էր տալիս:
Այն հեռուստադիտողը, ով հետևել է պարային այս նախագծի զարգացումներին, չէր կարող չնկատել, որ դասական պարուհի Լոլայի և Հովոյի ելույթներն առանձնանում էին իրենց զգացմունքայնությամբ և հմայքով: Չնայած այն հանգամանքին, որ նրանց պարային ժանրային նախընտրությունները տարբեր են, բայց, այնուամենայնիվ, նրանք կարողանում էին փրկել իրավիճակը` լրացնելով մեկը մյուսի բացը: Չի կարելի մոռանալ հատկասպես նրանց չափազանց հուզիչ «Pop Jaz» կատարման մասին, որը դեռ երկար կմնա հանդիաստեսի հիշողության մեջ:
Այժմ նրանց համար վճռորոշ պահ է, որի հանգուցալուծումը կարող եք տալ հենց դուք` ինքներդ, քվեարկության միջոցով:
Լոլայի հերթական համարն է 04-ը, իսկ Հովոյինը` 01-ը: Կարող եք քվեարկել. նշված թիվը 1005 կարճ համարին հաղորդագրություն ուղարկելով: Կարող եք քվեարկել նաև shanttv.am կայքէջում: