Հունվարի 12-ին Գյումրիում տեղակայված 102-րդ ռուսական ռազմաբազայի զինծառայող Վ. Պերմյակովի հրեշավոր արարքից հետո, երբ վերջինս Գյումրիի Մյասնիկյան փողոցի 188-րդ տանը բնակվող Ավետիսյանների յոթ հոգանոց ընտանիքը սպանդի ենթարկեց, Մոսկվան օպերատիվ կերպով փորձեց այն կոծկել...Նախ, ըստ հավաստի տեղեկությունների, արդեն պատրաստվել էր այդ վիժվածքին ՌԴ տեղափոխել, իսկ հետո էլ տեղեկատվական «բլոկադա» էր սահմանել այս տեղեկության առումով՝ հինգ օր ռուսաստանյան ոչ մի համապետական և ճանաչված ԶԼՄ չանդրադարձավ Գյումրիում տեղի ունեցած դեպքին:

Միայն երբ Գյումրեցիները դուրս եկան փողոց և ներկայացրեցին իրենց արդարացի պահանջները` ՌԴ իշխանությունները գնացին զիջումների՝ ՀՀ Գլխավոր դատախազի շուրթերով «համաձայնեցին» Վ. Պերմյակովին դատել ՀՀ տարածքում, իսկ ռուսաստանյան առաջատար ԶԼՄ- ներն էլ ակտիվորեն սկսեցին լուսաբանել տեղի ունեցածը... Գյումրի ժամանեց նույնիսկ «Առաջին Ալիքի» «դեմքերից» մեկը՝ Անդրեյ Մալախովը... Ռուսների` Վ. Պերմյակովին ՀՀ-ից դուրս տանելու ծրագիր «A»-ն տապալվեց:

Սակայն Մոսկվան այս ՄԵԿ ամսվա մեջ մշակեց և հայ հասարակությանը իր ԶԼՄ-ների միջոցով ներկայացրեց պլան «B»-ն...Այն է` մարդասպան ճիվաղը ՀՈԳԵԿԱՆ հիվանդ է, ավելի ճիշտ՝ ՕԼԻԳՈՖՐԵՆԻԿ է...Այսպիսով Մոսկվան «ապահովագրում» է Վ. Պերմյակովին բանտ ընկնելուց...Նրան կարող են պարտադիր հոգեբուժարանում բուժում նշանակել...Ու այստեղ պարզվում է, որ Պերմյակովը չի կարող իր պատիժը կրել ՀՀ-ում գործող որևէ հոգեբուժարանում, քանի որ նա ՌԴ քաղաքացի է...Ու հարց կծագի նրան ուղարկել Ռուսաստանյան համապատասխան հոգեբուժարաններից մեկը` «պատիժը» կրելու համար:

Մի երկու տարի «բուժվելուց» հետո էլ, երբ հասարակությունը «կմոռանա» այդ դեպքերը, Պերմյակովի հետ կանեն այն, ինչ կուզեն...ՌԴ իշխանությունները գնում են ԻՆՔՆԱԽԱՅՏԱՌԱԿՄԱՆ, միայն թե Վ.Պերմյակովին այստեղից տանեն...Նրանք ընդունում են, որ ամեն տեսակի թափթփուկ կարող է ծառայել ռուսական բանակում...ու առանց ամաչելու տարածում են լուրեր, թե իբր մինչև Գյումրի գալը Պերմյակովը մեկ ամիս գտնվել է հոգեբուժարանում...Տեսնես այս ծրագիրը տապալվելուց հետո Մոսկվան ի՞նչ է հրամցնելու մեզ...Երևի ապացույցներ ներկայացնի, որ Վ.Պերմյակովը այլմոլորակային է...

Հ.Գ. Ուշագրավ է, որ Մոսկվան այս լրահոսը կազմակերպեց այն բանից հետո, երբ ՀՀ Գլխավոր դատախազ Գ. Կոստանյանը, կատարելով իր խոստումը գյումրեցիներին, դիմեց ՌԴ Գլխավոր դատախազ Յ. Չայկային` Վ. Պերմյակովին հայ իրավապահներին հանձնելու խնդրանքով...Վ. Պերմյակովին օլիգոֆրենիկ ներկայացնելով` Մոսկվան փորձում է մեղմել գյումրեցիների զայրույթը և միևնույն ժամանակ հող նախապատրաստել վերջինիս ՌԴ տեղափոխելու համար...

Գագիկ Համբարյան-Facebook