Քիմը հերթական անակնկալ է մատուցել իր երկրպագուներին, ովքեր անհամբերությամբ սպասում են LOVE magazine-ի փետրվարյան համարին։ Իհարկե, այլ կերպ չէր կարող լինել, քանի որ ամսագրի էջերին հայտնվելու է Քիմ Քարդաշյանը, իսկ նրա յուրաքանչյուր ֆոտոշարքը մեծ սկանդալ և իրարանցում է առաջացնում։
Դժվար է մոռանալ Paper ամսագրի ֆոտոշարքը։ Իսկ այժմ հերթը LOVE magazine-ին է, որի համար նկարահանված ֆոտոշարքն իրականացրել է Սթիվեն Քլայնը. նկարահանումները կատարվել են նոյեմբերին։ Ամսագրի որոշ լուսանկարներում Քիմը ներկայացել է Prada ապրանքանիշի հագուստներով։