Շաբաթ երեկոյան անդամահատվել է նռնակից վնասվածքներ ստացած 4-ամյա երեխայի ոտքը, որի պահպանման համար բժիշկները պայքարում էին:

Այս մասին  YerevanNews.am-ին հայտնեցին «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից:

Հիշեցնենք, Նորքի 9-րդ զանգվածի 17-րդ շենքի բնակարաններից մեկում պայթեցված նռնակից վնասվածքներ ստացած 4 -ամյա Ելենա Դալլաքյանը երեկ զարկերակային անոթների 8 ժամանոց վիրահատության է ենթարկվել: Բժշկական կենտրոնից հայտնեցին,  որ երեխայի ծայրանդամներին, ինչպես նաև կյանքին լրջագույն վտանգ է սպառնում: