Շաբաթ երեկոյան անդամահատվել է նռնակից վնասվածքներ ստացած 4-ամյա երեխայի ոտքը, որի պահպանման համար բժիշկները պայքարում էին:
Այս մասին YerevanNews.am-ին հայտնեցին «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից:
Հիշեցնենք, Նորքի 9-րդ զանգվածի 17-րդ շենքի բնակարաններից մեկում պայթեցված նռնակից վնասվածքներ ստացած 4 -ամյա Ելենա Դալլաքյանը երեկ զարկերակային անոթների 8 ժամանոց վիրահատության է ենթարկվել: Բժշկական կենտրոնից հայտնեցին, որ երեխայի ծայրանդամներին, ինչպես նաև կյանքին լրջագույն վտանգ է սպառնում:


