Այսօր Երևանի քաղաքապետարանն ի գիտություն է ընդունել Աժ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանի իրազեկումը Հայաստանի Հանրպետության հրապարակում ապրիլի 9-ին հանրահավաք անելու մասին:

Այս մասին այսօր Ազատության հրապարակում իր հրավիրած հանրահավաքի ժամանակ  ասաց «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը:

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը մարտի 15-ի հանրահավաքում հայտարարել էր, որ այդ օրը կայանալիք հանրահավաքին ՀՀ քաղաքացիները պետք է ապացուցեն, թե ով է իրենց նախագահը: Նիկոլ  Փաշինյանն այդ հանրահավաքին հրավիրել էր  Սերժ Թանկյանին, Շառլ Ազնավուրին և Քրք  Քրքորյանին: