Այսօր Երևանի քաղաքապետարանն ի գիտություն է ընդունել Աժ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանի իրազեկումը Հայաստանի Հանրպետության հրապարակում ապրիլի 9-ին հանրահավաք անելու մասին:
Այս մասին այսօր Ազատության հրապարակում իր հրավիրած հանրահավաքի ժամանակ ասաց «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը:
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը մարտի 15-ի հանրահավաքում հայտարարել էր, որ այդ օրը կայանալիք հանրահավաքին ՀՀ քաղաքացիները պետք է ապացուցեն, թե ով է իրենց նախագահը: Նիկոլ Փաշինյանն այդ հանրահավաքին հրավիրել էր Սերժ Թանկյանին, Շառլ Ազնավուրին և Քրք Քրքորյանին: