Աշխատանքային օրը նոր էր սկսվել: Հնչում է անակնկալ հեռախոսի զանգ: Խոսափողից լսվում է անծանոթ երիտասարդի ձայն, ներկայանում է: ՊԲ Մարտունու շրջանի II պաշտպանականից է, Զինվոր է:

-Ես տնօրենի հե՞տ եմ խոսում:

-Այո, լսում եմ, իսկ ո՞վ է:

-Ես II պաշտպանականից եմ, զանգահարել եմ որ հայտնեմ իմ խորին շնորհակալությունը ձեր կատարած հայրենանվեր մեծ ու անակնկալ գործի համար: Ուշադրությունը, որը ցուցաբերել եք դուք և ձեր աշակերտները սահմանապահ հայ Զինվորին ինձ պարտավորեցրեց անպայման զանգել ձեզ: Երեխաներին փոխանցեք, որ մենք պինդ կանգնած ենք:

Ես հուզված ասացի. "Տղա ջան, անուշ արեք, և հավատացեք, որ մեզնից յուրաքանչյուրը այստեղ ամեն բացվող լույսի հետ աղոթում է մեր տղաների անփորձանք ծառայության և բարի վերադարձի համար":

-Հաջողություն, մորքուր ջան, լավ մնացեք:

 

 

 

Նաիրի Զարյանի անվ. թիվ 130 դպրոցի ֆեյսբուքյան էջից