«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը տարածել է մի տեսանյութ, ոում ցուցադրվում է, թե ինչպես են վանդակների մեջ գտնվող գերիներին տանում Իրաքի Քիրքուք շրջանի բազմամարդ փողոցներով: Ինչպես հայտնում է The Daily Mail-ը՝ իսլամիստները նարնջագույն հագուստով քրդական «փեշմերգայի» 21 մարտիկներից հարցազրույց են վերցնում՝ նրանց հավանաբար տանելով դեպի մահապատժի վայր:

Տեսանյութում երևում է, թե ինչպես են վանդակների մեջ առանձին-առանձին գտնվող գերիներին տանում ավտոմեքենաների հետնամասում դրած՝ դրոշ ծածանող զինված գրոհայինների ուղեկցությամբ: Տեսանյութն ավարտվում է սև կադրով: