«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը տարածել է մի տեսանյութ, ոում ցուցադրվում է, թե ինչպես են վանդակների մեջ գտնվող գերիներին տանում Իրաքի Քիրքուք շրջանի բազմամարդ փողոցներով: Ինչպես հայտնում է The Daily Mail-ը՝ իսլամիստները նարնջագույն հագուստով քրդական «փեշմերգայի» 21 մարտիկներից հարցազրույց են վերցնում՝ նրանց հավանաբար տանելով դեպի մահապատժի վայր:
Տեսանյութում երևում է, թե ինչպես են վանդակների մեջ առանձին-առանձին գտնվող գերիներին տանում ավտոմեքենաների հետնամասում դրած՝ դրոշ ծածանող զինված գրոհայինների ուղեկցությամբ: Տեսանյութն ավարտվում է սև կադրով:
«Իսլամական պետության» հերթական բարբարոսությունը (տեսանյութ, ֆոտո)
![](https://yerevannews.am/disc/23-02-15/a46bfbffe6eccf50e74c6c5de301eda6.jpg)
![](https://yerevannews.am/disc/23-02-15/0df8e12e666a3ed94815ad83ecbde515.jpg)
![](https://yerevannews.am/disc/23-02-15/9d50f50eb502f7d6ac994d4916eb8b8d.jpg)