ՀՀԿ  ավագանու ցուցակին YerevanNews.am-­ն արդեն մի քանի անգամ առիթ ունեցել է անդրադառնալու, սակայն ՀՀԿ­-ի ցուցակն այնքան բազմազան է, որ անհրաժեշտ  է  մանրակրկիտ դիտարկման:

Մենք արդեն տեղեկացրել էինք  այն մասին, որ ՀՀԿ­ի 195 հոգուց բաղկացած ցուցակում կան սպասարկման ոլորտի լուրջ  ներկայացուցիչները, որոնց թվին է դասվում նաև ցուցակի 83-րդ տեղը զբաղեցնող «Մամմա Միա» ՍՊԸ­ի  տնօրեն Կոնստանտին Բակլաչյանը: Այս գործարարին է պատկանում  ոչ միայն «Մամմա Միա» պիցերիաների ցանցը, այլ  նաև Երևանում գործող «Կովկասի գերուհի» (քառահարկ) և «Ջրաղաց» (երկհարկանի) սննդի մատուցման կետերը:

Պետք է նշենք, որ Երևանի ավագանու տեղերն ընդամենը 65-ն են և հարց է, թե դրանցից քանիսը բաժին կհասնի ՀՀԿ­ին: Այս պարագայում այնքան էլ իրատեսական չի Կոնստանտին Բակլաչյանի ավագանի դառնալու հնարավորությունը: Այս դեպքում հարց է առաջանում, թե ինչո՞ւ է այս մարդը հայտնվել ցուցակում:  Մեկ պարզ պատճառով: Երևանի ավագանու ընտրությունն, ինչպես բոլոր ընտրությունները,  պահանջում են լուրջ ֆինանսական «ներդրումներ»  և գործարարի ցուցակում հայտնվելու փաստը նշանակում է, որ նա էլ անմասն չի մնալու ընտրական ծախսերից: Սովորաբան նման դեպքերում ՀՀԿ­ն ունենում է հատուկ սահմանված գումարային չափ, որն իջեցվում է գործարարների վրա:

Չի բացառվում նաև, որ այս գործարքը հետագայում Բակլաչյաններին իրենց բիզնեսն ընդլայնելու հնարավորություններ տան: