ՀՀԿ ավագանու ցուցակին YerevanNews.am-ն արդեն մի քանի անգամ առիթ ունեցել է անդրադառնալու, սակայն ՀՀԿ-ի ցուցակն այնքան բազմազան է, որ անհրաժեշտ է մանրակրկիտ դիտարկման:
Մենք արդեն տեղեկացրել էինք այն մասին, որ ՀՀԿի 195 հոգուց բաղկացած ցուցակում կան սպասարկման ոլորտի լուրջ ներկայացուցիչները, որոնց թվին է դասվում նաև ցուցակի 83-րդ տեղը զբաղեցնող «Մամմա Միա» ՍՊԸի տնօրեն Կոնստանտին Բակլաչյանը: Այս գործարարին է պատկանում ոչ միայն «Մամմա Միա» պիցերիաների ցանցը, այլ նաև Երևանում գործող «Կովկասի գերուհի» (քառահարկ) և «Ջրաղաց» (երկհարկանի) սննդի մատուցման կետերը:
Պետք է նշենք, որ Երևանի ավագանու տեղերն ընդամենը 65-ն են և հարց է, թե դրանցից քանիսը բաժին կհասնի ՀՀԿին: Այս պարագայում այնքան էլ իրատեսական չի Կոնստանտին Բակլաչյանի ավագանի դառնալու հնարավորությունը: Այս դեպքում հարց է առաջանում, թե ինչո՞ւ է այս մարդը հայտնվել ցուցակում: Մեկ պարզ պատճառով: Երևանի ավագանու ընտրությունն, ինչպես բոլոր ընտրությունները, պահանջում են լուրջ ֆինանսական «ներդրումներ» և գործարարի ցուցակում հայտնվելու փաստը նշանակում է, որ նա էլ անմասն չի մնալու ընտրական ծախսերից: Սովորաբան նման դեպքերում ՀՀԿն ունենում է հատուկ սահմանված գումարային չափ, որն իջեցվում է գործարարների վրա:
Չի բացառվում նաև, որ այս գործարքը հետագայում Բակլաչյաններին իրենց բիզնեսն ընդլայնելու հնարավորություններ տան: