Այս անգամ YerevanNews.am-ի զրուցակիցը կանացի, հմայիչ, յուրահատուկ Գայանե Ասլամազյանն է, ով նաև հրաշալի մայր է, ինչն էլ կրկնապատկում է նրա հմայքն ու գեղեցկությունը: Գեղեցկուհի Գայանեին բնութագրելիս կարելի է ասել, որ տարիներն անընդհատ նրա կողքով են անցնում՝ չդիպչելով իրեն: 

Գայանե Ասլամազյանին բոլորը տեսնում են էկրաններից. Կասե՞ք, ինչպիսինն եք առօրյայում:

Ինչպիսինը որ տեսնում եք- այդպիսինն եմ: Ոչինչ չի փոխվում, եւ այն եմ ինչ կամ. Մեկ բառով կարող եմ ասել՝ պարզ մարդ եմ:

Ձեր կյանքի գլխավոր նպատակն ու ձեռքբերումը:

Նպատակս տղայիս հետ կապված է` նրա նվաճումներն են, իսկ ձեռքբերումս`կրկին տղաս է:

Ի՞նչն է ոգևորում Ձեզ և ինչը՝ զայրացնում:

Ոգևորում է մարդկանց ձգտումը դեպի լավն ու բարին, նպատակասլացությունը: Զայրացնում են այդ բառերի հականիշները` չարությունը, նախանձը, անմակարդակությունը:

Ձեր թալիսմանը կամ պայուսակի անբաժան իրը:

Թալիսման չունեմ:

5.Ըստ Ձեզ ո՞վ եք եղել նախորդ կյանքում:

Կարծում եմ, մարդիկ կրթում են իրենց հոգին` անցնելով տարբեր ուղղիներ և փորձություններ: Եվ, իհարկե, շատ կյանքեր են ապրում : Իսկ կոնկրետ, թե ով եմ եղել ես, չեմ կարող ասել (ժպտում է)..

Ձեր կյանքի անմոռանալի իրադարձությունը

Տղայիս ծնունդը:


Եղե՞լ է Ձեր կոզմից արարք, որ երկար ժամանակ չէք կարողացել ներել ինքներդ Ձեզ

Լավ հարց է: Կարծում եմ , ուրիշներին ներելն ավելի հեշտ է, քան ինքդ քեզ, և նշեմ, որ երբեք ուրիշներին իմ սխանելի մեջ չեմ մեղադրել:

Որտե՞ղ եք Ձեզ լիարժեք զգում. կինոյում` որպես դերասանուհի, թե բեմում `որպես հաղորդավարուհի :

Ընտանիքում... իմանալով , որ ունեմ իմ սիրած գործը:

Եթե հայտնվեիք անմարդաբնակ կղզում և հնարավորություն լիներ ինչ-որ մեկին բարևելու, ու՞մ բարև կուղարկեիք:

Աշխարհին:

Ամփոփելով զրույցը՝ YerevanNews.am-ը նորանոր հաջողություններ և կանացի երջանկություն  է մաղթում Գայանե Ասլամազյանին: