ՕԵԿ­ում կարծում են, որ Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ մրցակցությունը լինելու է բոլոր քաղաքակն ուժերի միջև: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ՝ պատասխանելով YerevanNews.am­-ի այն հարցին, թե ՕԵԿ­ական Հովհաննես Շահինյանն ասում է, որ մրցակցությունը լինելու է ՕԵԿ-ի ու ՀՀԿ-ի միջև, ՕԵԿ­-ում բոլո՞րն են այդպես կարծում՝ ասաց ԱԺ ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը:

«Երևանն ունի առանձնահատկություններ և բավականին թեժ մրցակցությունն է լինելու բոլոր քաղաքական ուժերի միջև, ովքեր ներկայացել են իրենց թեկնածուներով: Այստեղ  առանձնացնել քաղաքական ուժերի չեմ ուզում։ Բոլորի մեջ էլ լինելու են, բոլորն էլ ձգտելու են հաղթել այս ընտրություններում»,­ ասաց Հովհաննես Մարգարյանը:

Հիշեցնենք, որ երեկ ՕԵԿ­-ին նոր անդամակցած Հովհաննես Շահինյանը անդրադառնոլվ Երևանի ավագանու ընտրություններին մրցակցության տեսանկյունից՝  ասել էր, որ  պայքարը գնալու է ՀՀԿ­ի և ՕԵԿ­ի միջև: