ՕԵԿում կարծում են, որ Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ մրցակցությունը լինելու է բոլոր քաղաքակն ուժերի միջև: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ՝ պատասխանելով YerevanNews.am-ի այն հարցին, թե ՕԵԿական Հովհաննես Շահինյանն ասում է, որ մրցակցությունը լինելու է ՕԵԿ-ի ու ՀՀԿ-ի միջև, ՕԵԿ-ում բոլո՞րն են այդպես կարծում՝ ասաց ԱԺ ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը:
«Երևանն ունի առանձնահատկություններ և բավականին թեժ մրցակցությունն է լինելու բոլոր քաղաքական ուժերի միջև, ովքեր ներկայացել են իրենց թեկնածուներով: Այստեղ առանձնացնել քաղաքական ուժերի չեմ ուզում։ Բոլորի մեջ էլ լինելու են, բոլորն էլ ձգտելու են հաղթել այս ընտրություններում», ասաց Հովհաննես Մարգարյանը:
Հիշեցնենք, որ երեկ ՕԵԿ-ին նոր անդամակցած Հովհաննես Շահինյանը անդրադառնոլվ Երևանի ավագանու ընտրություններին մրցակցության տեսանկյունից՝ ասել էր, որ պայքարը գնալու է ՀՀԿի և ՕԵԿի միջև: