Երևանի ավագանու ընտրությունների ՀՀԿ ցուցակն ամենախայտաբղետն է մնացած բոլոր քաղաքական ուժերի ցուցակներից: ՀՀԿ-ն ավագանու 65 տեղերի համար ներկայացրել է 195 հոգուց բաղկացած ցուցակը:
Մենք բազմիցս առիթ ունեցել ենք անդրադառնալու այս ցուցակին, սակայն այն այնքան բազմազան է, որ այս անգամ էլ Yerevannews.am-ը կանդրադառնա դրա ևս մեկ մասին։
Հարկ ենք համարում հիշեցնել, որ 2013 թվականի նախագահական ընտրությունների ժամանակ Երևանի թիվ 1 ընտրատարածքում ՀՀԿ նախագահը ստացել էր ավելի պակաս ձայներ, քան «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը։ Պարզ է, որ թիվ 1 ընտրատարածքի համար պատասխանատու էին Մանվել Ջավադյանն ու Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանը, բայց դա նրան չի ազատում պարտավորված լինելու զգացումից: Սա, իհարկե, մտահոգիչ է եղել ՀՀԿ-ական վարչական շրջանի ղեկավար Մանվել Ջավադյանի համար, թե ինչպես կարող է Տարոն Մարգարյանի հայրենի համայնքում նման ցուցանիշ գրանցվեր:
Երևանի Ավագանու ընտրությունները Ջավադյանի համար լուրջ հնարավորություն է ապացուցելու համար, թե ինքն այս անգամ ինչի է ընդունակ Տարոն Մարգարյանի համար։ Եթե Սերժ Սարգսյանի պարագայում հարցն այդքան էլ անմիջական չէր, ապա նույնը չենք կարող ասել Տարոն Մարգարյանի հարցում, քանի որ նրա և Ջավադյանի հարաբերությունները վեր են ամեն տեսակ կուսակցական հարաբերություններից:
Այս մտավախությունն է պատճառը, որ Ջավադյանն իր բոլոր թիմակիցներին իր գլխավորությամբ ներգրավվել է այս ընտրական գործընթացում: ՀՀԿ-ի ավագանու ցուցակի 22-րդ տեղում է հենց Մանվել Ջավադյանը: Ցուցակում են հայտնվել նաև նրա երկու տեղակալները՝ Արարատ Մարկոսյանն ու Սամվել Ղումաշյանը, որոնք զբաղեցնում են համապատասխանաբար 140 և 157-րդ տեղերը: Ջավադյանը չի բավարարվել իր տեղակալներով և ընտրական գործընթացների մեջ է ներգրավվել իր աշխատակազմի անդամ Գագիկ Սերոբյանին, ով ՀՀԿ ցուցակի 125-րդ տեղում է: Ավան վարչական շրջանի ղեկավարի ներկայացուցիչների շարքն է համալրում նաև Ավանի ԵԿՄ տարածքային բաժանմունքի նախագահ Սամվել Ղումաշյանը:
Ուշագրավ է, որ Ավան վարչական շրջանում Տարոն Մարգարյանը եղել է սիրված թաղապետ ու ամենայն հավանականությամբ կհավաքի բավականին պատկառելի ձայներ: Նման պարագայում, սակայն մեկ դեպքում կարող է Մանվել Ջավադյանի հետ կապված խնդիրներ առաջանան, երբ Տարոն Մարգարյանը չընտրվի քաղաքապետ արդեն հարց կլինի, թե Մանվել Ջավադյանը կշարունակի պաշտոնավերլ Ավան վարչական շրջանում, թե՝ ոչ:



 
										
										 
										
										 
										
										 
					






 
		 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 «Եղել են ինձ ճնշելու փորձեր, բայց ռեկտորը հասկացել է, որ դա վատ հետեւանքներ կունենա ԵՊՀ–ի համար». Արայիկ Հարությունյան
										«Եղել են ինձ ճնշելու փորձեր, բայց ռեկտորը հասկացել է, որ դա վատ հետեւանքներ կունենա ԵՊՀ–ի համար». Արայիկ Հարությունյան				 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
				 
				 
				 
				 
				 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					