Քիմ Քարդաշյանի բարոյականությունով թող մտահոգվի նրա ամուսինը, իսկ այն, որ նա որպես հայ էական ազդեցություն է գործում Հայոց ցեղասպանության համաշխարհայնացման վրա` անժխտելի է։

Նաև ասեմ, որ Քիմին նայելով, հաստատ ոչ մի բարոյական հայուհի անբարոյական չի դառնա, ինչ են իրար խառնվել արժեհամակարգ «փրկողները», հասկանալի չէ: Նրա բարոյականությունը մերժելի է, իսկ հենց ա՛յս պահին երկրին նվիրած PR-ը շատ արժեքավոր: Չմոռանանք, որ թուրքերն իրենց Գալիպոլիով ցանկանում էին աշխարհի ուշադրությունը ապակենտրոնացնել Հայաստանում նշվող 100-ամյակից:

Արթուր Եգինյան