Փորձում էի չարձագանքել, բայց չկարողացա...
Հարգելիներս, ամբողջ օրը քարոզում ենք, որպեսզի մեր հայերը վերադառնան Հայրենիք, վերադարձել է, ի՞նչ եք ուզում:
Այս հայուհին, այո, անկախ ձեր ցանկությունից, նա հայ է, եկել է տեսնի իր նախնիների երկիրը, հարգանքի տուրք մատուցի 15 թվականի զոհերին, ի՞նչն է ձեզ զայրացնում: Լայն մտածեք: Անկախ ձեր վերբերմունքից Քիմին, այդ հայուհին ամբողջ աշխարհին, ամեն դեպքում, մի մեծ զանգվածի, լուր հասցրեց, որ կա Հայաստան, կա հայոց մշակույթ, կա պատմություն իր դաժան էջերով և կան հայեր, որոնք հիշում են և պահանջում, գոնե դա գնահատեք:
Իր ֆեյսբուքյան էջում գրում է հաղորդավարուհի Գայանե Ասլամազյանը: