Երգչուհի Եվա Ռիվասը պատասխանել է Նադեժդա Սարգսյանին և իրեն քննադատողներին` իր ֆեյսբուքյան էջում գրելով.

«Ինձ համար 100 % սպասելի էր, որ իմ գրառումից հետո ակտիվանալու է հակառիվասական շարժումը, բնականաբար, իմ վաղեմի ծանոթի գլխավորությամբ՝ այն կնոջ, ով իմ հաղթնակից հետո` Եվրատեսիլի նախընտրական փուլում, անձրևանոցով ծեծել էր լրագրողի: Անխոս, նա բարձր բարոյականության մարդ է: Շատ ցավալի է, որ շատերը իմ այդ գրառման իմաստը չեն հասկացել և սկսել են գրել նախանձության մասին, որը երբեք բնորոշ չի եղել իմ բնույթին: Հենց ես եմ միշտ ասել, որ պետք չէ նախանձել: Եթե Դուք տեսնում եք, որ որևէ մեկը ձեզնից ավելի լավն է՝ աշխատե'ք Ձեր վրա, հասե'ք Ձեր նպատակին, աճե'ք: Այդ իսկ պատճառով բարի եղե'ք և Ձեզնով մի' դատեք՝ խնդրում եմ:
Ես repost եմ անում այդ մարդու լուսանկարը, դա հիմա ի՞նչ է նշանակում, որ ես հիանո՞ւմ եմ նրանով, թե՞ նախանձում եմ: Այնուհետև, երկրորդ նախադասությունը.

«Ես այլևս, ոչ մի բան չեմ անի այս երկրի համար»: Այս նախադասությունը բուռն արձագանք ստացավ, որոշները ուրախացան և ասացին, թե ես ինչ եմ արել իբրև այս երկրի համար: Թանկագիններս՝ ես Ժաննա Դարկը չեմ, որ այնպիսի բան անեմ, ինչի մասին դուք խոսում եք: Դուք պետք է հասկանայիք այդ բառերի իմաստը, որոնց տակ թաքնվում էր միայն հակակրանք այն բանի համար, որ ես, կամ որևէ մեկը, եթե մի բան անում ենք՝ կարևոր չի լավ, թե վատ, դա մեր ազգը չի գնահատում և չի էլ գնահատի: Այդ իսկ պատճառով, մենք կորցրել ենք մեր միասնականության ոգին, քանի որ հենց դուք եք, որ տապալում եք ձերոնց: Ինչո՞ւ դա այդպես չէ:

Ինձ հարցրել են՝. «Եվա, ինչո՞ւ ես դու այդպես գրել»:

Իսկ ինչո՞ւ ոչ, ինչո՞ւ ես պետք է անվերջ, անխոս լսեմ ասեկոսեները, վիրավորանքները, վիրավորական բնույթի խոսքերը, քննադատությունը այն բանի համար, որ ես չեմ արել: Եվ այդ բոլոր նվաստացումները նրա համար էին, որ ես ուղղակի միշտ ցանկացել եմ երգել հայերեն լեզվով: Երբ ես իմ ցավակցությունը հայտնեցի զոհված ընտանիքին, ինձ անվանեցին երկերեսանի և մեղադրեցին ասելով, որ դա անկեղծ չէր: Երբ ես արտասվեցի կույր մարդուն տեսնելով՝ ասացին, որ դա էժանագին շոու է, որ ես իրականում չեմ կարող այդպիսին լինել: Երբ ես փողոցի մեջտեղում կարմիր լույսի տակ մեքենայից դուրս եկա, որպեսզի փողոցում նստած կնոջը գումար տամ, իմ ետևից ես լսեցի. «Ամեն ինչի պատրաստ է, որպեսզի իրան միայն տեսնեն»:

Ես կարող եմ անվերջ շարունակել: Ի՞նչ է կատարվում ձեր հետ՝ մարդիկ: Ինչո՞ւ դուք չեք կարողանում գնահատել այն, ինչ ունեք: Ես գիտեմ երկրներ, որտեղ ամեն «կենդանի հոգու» համար պատրաստ են բոլորին «մեջտեղից պատռել», քանի որ, եթե նա նույնիսկ ոչ մի բան չի անում, նա ապրում է այդ երկրում և գնահատվում:Այդ իսկ պատճառով, այստեղից բոլորը հեռանում են, քանի որ դուք ուտում, ստում, դավաճանում և ատում եք բոլոր նրանց ովքեր, գոնե, ինչ-որ բանով ավելի հաջողակ, գեղեցիկ, լավն են կամ էլ ունևոր են ձեզնից:
Դուք ձեզ համարում եք լավը, ճշմարտացի և անվերջ ինձ նմաններին ցեխով եք պատում: Եվ ինչի՞ համար: Իսկ արժեր, որ ես մեկ անգամ ճշմարտությունը ասեի՝ դուք դուրս եկաք իմ դեմ և ինձ վատ մարդ հանեցիք: Եթե մարդը սայթաքում է, ապա աջակցե'ք և օգնե'ք նրան, որպեսզի նա փոխվի այլ ոչ թե հալածեք:

Ես ուղղակի ասել եմ այն, ինչի մասին ուրիշները լռել են և ինձ վրա եմ վերցրել հարվածը, որին արդեն սովոր եմ, քանի որ ես տանել չեմ կարողանում կեղծավորությունը: Ես այն մարդն եմ, ում քիչ էր մնում սպանեին Քիմի մերկ լուսանկարը տեղադրելու համար: Ես ստիպված էի եղել պաշտպանվել բոլորից: Իսկ հիմա, բոլորը մոռացել են դրա մասին և երկրպագում են, քանի որ ի սկզբանե, նա հենց դրան էլ արժանի է, այլ ոչ թե նրան, որպեսզի իրեն անվանեն հայերի խայտառակություն: Սակայն, ես վստահ եմ, որ որոշ ժամանակ անց, դուք նրան կրկին կսկսեք այդպես անվանել: Դուք չեք ուզում հասկանալ, որ այդ գրառմամբ ես չեմ կպնում Քիմին, ոչ էլ երկրին: Այդ գրառումս ուղղած էր մարդկանց և իրենց բնույթին:

Իսկ ինձ դրդել է այս գրառումը կատարել, այն, որ ես առավոտյան իմ հասցեին վիրավորական նամակ եմ ընթերցել: Ինձ վիրավորել են բացարձակապես ոչ մի բանի համար: Համբերության բաժակն արդեն լցվել է: Այնպես որ, ինչքան էլ, որ դուք ուզեք՝ Քիմի գալը սրա հետ կապ չունի:

Կարևորն այն է, որ Ձեր բնույթը չի փոխվի: Ոչ ոք երբրև Ձեր համար լավը չի լինի: Այն ինչ ունենք՝ չենք պահպանում, իսկ կորցնելուց էլ լացում ենք: Այդ իսկ պատճառով մարդկանց սկսում են գնահատել և սիրել իրենց մահվանից հետո: Շատ ցավալի է, որ ես անմիջապես չկարողացա իմ միտքը ճիշտը տեղ հասցնել, և իմ գրառումը ընդունվել էր սխալ»:

 

Թարգմանությունը   Operetiv.am