«Ծեր հայազգի տատիկը սպասել էր 3 օր, որպեսզի Քիմ Քարդաշյանին ծաղիկ նվիրեր»,- գրում է Daily Mail-ը: 

Հոդվածում խոսվում է նաև, որ Քիմն ու նրա ընտանիքը Հայաստանում են գտնվում Հայոց Ցեղասպանության 100-ամյակի կապակցությամբ: Նշվում է նաև երեկ Հռոմի Պապ Ֆրանցիսկի կողմից մատուցված պատարագի, ինչպես նաև Թուրքիայի իշխանությունների կողմից Ցեղասպանության փաստը համառ կերպով ժխտելու մասին: 

Նախորդ շաբաթ Հայաստան ժամանելով նա արժանացավ թագավորական ընդունելության: Նրա թագուհու կոչումը հաստատվեց, երբ «ՀՀԿ տատիկը» նրան եղրևանու ճյուղ նվիրեց: