Քարդաշյանների մայրը` Քրիս Ջենները իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ անդրադարնալով փեսայի` հայտնի ռեփ կատարող Քանյե Ուեսթի` Կարապի լճում կատարած խելախեղ արարքին։
«Այո՛, նա արեց դա։ Հայաստանում տեղի ունեցած ինքնաբուխ համերգի ժամանակ, իր «Լավ կյանք» երգը կատարելիս Քանյե Ուեսթը ցատկեց ջրի մեջ։ Սիրում եմ այս տղային»:
Հիշեցնենք, որ այսօր, Կարապի լճում կայացած բացօթյա համերգի ժամանակ աշխարհահռչակ երգիչը բազմահազար երկրպագուների առջև նետվեց լիճը:


