Երեկ՝ ապրիլի 21-ին ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել էր, որ 2015թ. ապրիլի 24-ին ՀՀ-ում 1915թ. իրադարձությունների 100-ամյակի ոգեկոչման միջոցառումներին կմասնակցի նախագահական պատվիրակություն, որի կազմում ընդգրկված կլինեն.
- ԱՄՆ գլխավոր գանձապետ-ֆինանսների նախարար Ջեյքոբ Լյու, որն էլ կհանդիսանա պատվիրակության ղեկավարը
Նախագահական պատվիրակության անդամներ.
- Ռիչարդ Միլս, ՀՀ-ում ԱՄՆ դեսպան,
- Ջեքի «Կանչելյան» Սփայեր, ԱՄՆ ներկայացուցիչների պալատի անդամ,
- Ֆրենկ Պալոնե, ԱՄՆ ներկայացուցիչների պալատի անդամ,
- Աննա Էշու, ԱՄՆ ներկայացուցիչների պալատի անդամ,
- Դեյվ Տրոտ, ԱՄՆ ներկայացուցիչների պալատի անդամ: