Երեկ՝ ապրիլի 21-ին ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել էր, որ 2015թ. ապրիլի 24-ին ՀՀ-ում 1915թ. իրադարձությունների 100-ամյակի ոգեկոչման միջոցառումներին կմասնակցի նախագահական պատվիրակություն, որի կազմում ընդգրկված կլինեն.

  • ԱՄՆ գլխավոր գանձապետ-ֆինանսների նախարար Ջեյքոբ Լյու, որն էլ կհանդիսանա պատվիրակության ղեկավարը

Նախագահական պատվիրակության անդամներ.

  • Ռիչարդ Միլս, ՀՀ-ում ԱՄՆ դեսպան,
  • Ջեքի «Կանչելյան» Սփայեր, ԱՄՆ ներկայացուցիչների պալատի անդամ, 
  • Ֆրենկ Պալոնե, ԱՄՆ ներկայացուցիչների պալատի անդամ, 
  • Աննա Էշու, ԱՄՆ ներկայացուցիչների պալատի անդամ, 
  • Դեյվ Տրոտ, ԱՄՆ ներկայացուցիչների պալատի անդամ: