Ապրիլի 24-ին Ստամբուլի Տեխնիկական համալսարանի «Մասլակ» համալիրում հավաքված մի խումբ ուսանողներ փորձել են Հայոց ցեղասպանության հիշատակման արարողություն կազմակերպել։
Նրանք Հայոց ցեղասպանության հետ առերեսվելու կոչերով պաստառներ են փակցրել, ինչից հետո անվտանգության աշխատակիցները պոկել են այդ պաստառները ու հարվածել ուսանողներին։ Ի պատասխան դրա՝ ուսանողներն աթոռներ են նետել անվտանգության շախատակիցների ուղղությամբ։
Սկսված ծեծկռտուքին միջամտել են ոստիկանության աշխատակիցները, սակայն, «Դողան հաբեր» լրատվական գործակալության հաղորդած տեղեկության համաձայն՝ ոստիկանների գալուց հետո էլ համալսարանի անվտանգության աշխատակիցները աթոռներ էին նետում ուսանողների վրա։ Ոստիկանությունը ցրել է հավաքված ուսանողներին և շարունակում է պարեկություն իրականացնել համասլարանում։