Ապրիլի 26-ին Հալեպի Ս. Աստվածածին եկեղեցու ներքնասրահում տեղի է ունեցելՀայոց Ցեղասպանության 100-ամյակին նվիրված Երիտասարդական ոգեկոչական հանդիսություն, որը կազմակերպել է Հ.Մ.Ը.Մ.-ի Հալեպ մասնաճյուղի սկաուտական խորհուրդը և խմբապետական կազմը:
Սրահի մուտքում սկաուտները պատրաստել են նկարներ, պատի թերթեր և ձեռքի աշխատանքների ցուցահանդես՝ նվիրված Ցեղասպանության 100-ամյակի թեմային: