Լոնդոնի Գիտնականների ինստիտուտի հոգեբուժության բաժնի հետազոտությունները ցույց են տվել, որ ֆիզիկական ակտիվությունը ժամանակի ընթացքում կարող է դառնալ դեպրեսիայի պատճառ: Ըստ գիտնականների, այն մարդիկ, ովքեր ֆիզիկական աշխատանք կատարելու ընթացքում, ժամանակ առ ժամանակ անում են ֆիզիկական վարժություններ, գրեթե երկու անգամ ավելի քիչ են հակված դեպրեսիայի և վատ տրամադրության: Հետազոտությունները իրականացրել են Նորվեգիայի գործընկերների հետ: Ըստ նրանց հետազոտությունների, շուրջ 40.401 նորվեգացիներ իրենց ազատ ժամանակը տրամադրում են ինտենսիվ վարժություններին: 

Հետազոտողները նաև հաշվի են առել, թե այդ մարդիկ ինչ ֆիզիկական ակտիվություն են ցուցաբերում աշխատանքում: Ըստ հետազոտողների ծանր աշխատանքը չի նվազեցնում դեպրեսիայի մակարդակը:

Հետազոտվել են նաև բոլոր այն առարկաները, որոնց հետ մարդիկ առնչվում են աշխատանքի ընթացքում, և գնահատվել են դրանց ազդեցությունը մարդկանց վրա: Հետազոտության արդյունքում պարզ է դարձել, որ այն մարդիկ, ովքեր տնօրինել են իրենց ժամանակը հավասարաչափ, աշխատանքից դուրս ունեցել են ֆիզիկական ակտիվություն, ավելի քիչ են հակված եղել դեպրեսիայի:

Հետևաբար այն մարդիկ, ովքեր օրվա ընթացքում շատ ժամանակ են անցկացնում համակարգչի առջև, կամ առհասարակ լարված աշխատանք են ունենում, պետք է ընդմիջումներ տան և կատարեն ֆիզիկական վարժություններ՝ դեպրեսիայից զերծ մնալու համար:

Նյութի աղբյուրը՝ YerevanNews.am