Black Star-ի հայ երկրպագուները մայիսի 12-ն անցկացրեցին իրենց սիրելի արտիստների հետ՝ նրանց հետ հավասար երգելով և անդադար պարելով ողջ համերգային ծրագրի ընթացքում: Ռուսական ռեփի ամենահայտնի ներկայացուցիչներն իրենց կատարումներով ավելի քան 4 անմոռանալի ժամ պարգևեցին հանդիսատեսին՝ կատարելով իրենց երգացանկի ամենահայտնի ու սիրված կատարումները: Անսպառ էմոցիաներ, արցունքներ և խելահեղ պարեր՝ այսպես կարելի էր նկարագրել երեկ կայացած երեկոն:

Համերգի ընթացքում ի սկզբանե ներկայացված ծրագրի համաձայն պետք է ելույթ ունենային Քրիստինա Սին, L’One-ը, MOT-ը և Տիմատին, սակայն անկանխատեսելի տեխնիկական խոտանների բերումով վերջինիս ելույթը չկայացավ, ինչի մասին հաղորդվեց բեմահարթակից, այնուհետև անձամբ երգիչն այդ մասին վիդեոուղերձ հղեց իր երկրպագուներին:

Նշենք, որ կազմակերպիչները հանդես եկան հայտարարությամբ, որում խոստացան առաջիկայում հանդես գալ մամլո ասուլիսով, պատասխանել բոլոր հարցերին և նշել մոտ ապագայում կայանալիք Տիմատիի համերգի ամսաթվին և այլ մանրամասների: