Շատերն են իրենց համարում պանրի սիրահար և դրա իսկական գիտակ: Առանց դրա հնարավոր չէ պատկերացնել աշխարհի շատ խոհանոցներ: Հայտնի է պանրի 400-ից ավելի տեսակ, այլ աղբյուրների համաձայն, դրա թիվը հասնում է նույնիսկ1000-ի: Սակայն քչերը գիտեն այն հետաքրքիր փաստերի մասին, որոնք ներկայացվում են ստորև:
1. Գիտնականները պնդում են, որ առաջին պանիրը հայտնաբերվել է մոտ մ.թ.ա. 3000-2800 թթ., քանի որ այս մթերքի մնացորդները գտնվել են այն ժամանակներում կառուցված եգիպտական բուրգերում:
2. Հին Հռոմում համարում էին, որ պանիրը բարելավում է նյութափոխանակությունը: Այն նաև օգտագործում էին թունավորումների դեպքում:
3. 1 կգ պանիր ստանալու համար անհրաժեշտ է լինում 10 լիտր կաթ:
4. Կովկասյան տարածաշրջանում պատրաստվող պանիրն ունի առանձնահատուկ հոտ: Շատերը պնդում են, որ այն պարունակում է նաև աֆրոդոզիակ, այդ պատճառով էլ այն հարսանեկան սեղանի կարևոր ուտեստներից է:
6. Պանրի լոգոների պիտակների հավաքածու ունեցողներին անվանում են տիրոսեմիոֆիլիստներ:
7. Ամեն տարի Մեծ Բրիտանիայում անցկացվում են «պանիրներ գլորելու» մրցույթներ:
8. Որպես հարսանեկան նվեր Վիկտորիա թագուհին ստացել է 500կգ կշռող «չեդեր» տեսակի պանիր:
8. Տարածված կարծիք է, որ մկները սիրում են պանիր, սակայն սա միայն մուլտֆիլմերում: Կրծողներն, իրականում, տանել չեն կարողանում սուր հոտ ունեցող մթերքներ, փոխարենը դեմ չեն լինի համտեսել միրգ կամ հացահատիկ:
9. Համաձայն լեգենդի՝ Զարատուստրան, մեկուսանալով անապատում, սնվում էր միայն պանրով:
10. Պանրի որոշ տեսակներ ներկում են: Օրինակ «չեդեր» տեսակի պանիրը ներկում են աննատոյի սերմերով: Պանրի առավել էժան տեսակները ներկում են գազարի կամ կալենդուլայի միջոցով:
11. Իտալիայում գործում են 4 «պանրի բանկեր», որտեղ պանիրն ընդունում են որպես վարկային երաշխիք: Բանկերից մեկն անգամ իր հաճախորդներից մեկից ընդունել էր պարմեզան տեսակի պանրի 400 000 գլուխ:
12. «Հոսող ժամանակը» կտավի ստեղծման ժամանակ Սալվադոր դալին ոգեշնչվել է կամամբերայով: Այդ փափուկ պանրի մի կտորը փորձելուց հետո, նրա մոտ հղացել է «սահող ժամանակի» գաղափարը:
Նյութի աղբյուրը՝ YerevanNews.am