Երբ ցավում է կոկորդը, մինչ բժշկի դիմելը, կարելի է դիմել տնային միջոցների, որոնք կթեթևացնեն վիճակը:

Շատ հաճախ, երբ ցավում է կոկորդը, ընդունված է ասել` «անգինա» է: Սակայն սխալ է դա անգինա անվանել, քանի որ այն այլ բան է:

Կոկորդի ցավը կարող է ուղեկցվել մարմնի ջերմաստիճանի տատանումներով: Իջեցնել ջերմությունը կամ թեթևացնել ախտանիշները դեռ բավական չէ:

Սկզբնական շրջանում կարելի է կես բաժակ տաք ջրին ավելացնել մեկ թեյի գդալ կերակրի աղ և նույն չափաբաժնով սոդա: Խառնել և ողողել կոկորդը: Այն կրկնել պարբերաբար` 2-3 ժամ անընդմեջ:

Շոգ եղանակին մարդիկ հրաժարվում են ուտել մեղր, ավելի շատ օգտագործելով լիմոն: Սակայն լիմոնի չափից շատ օգտագործումը չոր կոկորդի համար ավելի վտանգավոր է, կարող է ավելի շատ ուժեղացնել ցավը և բորբոքել կոկորդը:

Կարելի է մատիտի կամ հատուկ հարմարանքի վրա փաթաթել բամբակ և աղաջրով թրջել կոկորդում եղած թարախային բշտիկները, արնանման պարկերը:
Խորհուրդ է տրվում նաև ուտել պաղպաղակ, և խմել շատ ջուր: