Կանաչեղենը իր թարմությունը կպահի նաև այն ժամանակ, երբ այն պահենք սառնարանում: Նախապես պետք է լվանալ կանաչին, կտրել, լցնել հատուկ տարայի մեջ:
Կարելի է նաև լցնել ջրի կամ արգանակի մեջ, այնուհետև դնել սառցեխցիկ:
Երբ հեղուկը ամբողջությամբ սառչի, կարելի է բաժանել խորանարդների և օգտագործել անհրաժեշտության դեպքում: Յուրաքանչյուր տեսակի կանաչի պետք է սառեցնել առանձին:
Սառեցված կանաչին կարելի է պահել ոչ ավելի, քան մեկ տարի: