Բրեդ Փիթն իր ծննդյան օրը ստացել էր հիանալի անակնկալ՝ կղզի սրտի տեսքով: Բնականաբար այս հիանալի անակնկալի հեղինակը նրա կինն էր՝ Անջելինա Ջոլին, ով ստիպված էր դրամապանակը թեթևացնել 18,5 միլիոն դոլարով:

Պրոխոր Շալյապինի՝ այժմ արդեն նախկին կինն ամուսնուն անակնկալ մատուցելու հիանալի գաղափար էր հղացել: Վերջինս նվեր էր ստացել տեղ գերեզմանոցում:

 

Լայմա Վայկուլեն, ըստ էության, բավականին առատաձեռն երկրպագուներ ունի, քանի որ վերջինս նվեր էր ստացել տարածք լուսնի վրա:

Իսկ Անֆիսա Չեխովայի երկրպագուն շատ ավելի ստեղծագործ մոտեցում է ցուցաբերել և վերջինիս նվիրել մաստակից պատրաստված դիմանկար:

Ոսկյա զուգարանակոնք՝ այպիսի նվեր է ստացել թենիսի աշխարհի չորրորդ ռակետ Կեյ Նիսիկորին իր հովանավորներից:

«Շոկոլադե Հռոմի պապ» - այսպիսին էր անակնկալը, որը մատուցվեց կաթոլիկների առաջնորդին, ով որոշեց ոչ թե միայնակ վայելել ամբողջ շոկոլադը, այլ բաժանել այն Հռոմի մուրացիկներին: