Ինչի ասես, որ չեն գնում սննդի հաստատությունները հաճախորդների ուշադրությունը գրավելու համար: Որոշները դիմում են ավանդական քայլերի՝ հայտարարում զեղչեր, ակցիաներ, իսկ որոշները գերադասում են ավելի առանձնահատուկ մոտեցում ցուցաբերել: Նմանատիպ մոտեցումներից է «յուրահատուկ» սպասքի ընտրությունը:
1. Լոնդոնյան ռեստորաններից մեկում սնունդը մատուցում են այսպիսի ափսեներով: Ոչինչ չի՞ հիշեցնում...իհարկե՛, սա աղբամանի փականն է:
2. Դասական անգլիական նախաճաշի մատուցման ոչ պակաս հետաքրքիր մոտեցում է դրսևորել մեկ այլ սննդի հաստատություն, որտեղ ափսեի փոխարեն օգտագործում են բահեր:
3. Իսկ ինչու՞ ափսեի փոխարեն չօգտագործել տղամարդու կոշիկ...կարևորն անձեռոցիկը չմոռանալն է )
4. Այս ռեստորանը կոչ է անում հետևել կալորիաներին յուրահատուկ ձևով:
5. Ախ այս նորագույն տեխնոլոգիաները...դրանք փոխարինելու են եկել անգամ ափսեներին: Ի՞նչ կասեք պլանշետով ճաշի մասին:
6. Խիստ կալորիական համբուրգերը կշեռքի վրա: Իսկ Դուք հաշվու՞մ եք Ձեր կալորիաները:
7. Գլխարկ ափսեի փոխարեն. այս ափսեն հաստատ չի կոտրվի: