Այսօր կանդրադառնանք արտասահմանյան այն տուգանքներին, որոնք առաջին հայացքից կարող են անհեթեթ թվալ: Սակայն օրենքը կատակներ չի սիրում. եթե Դուք հրաժարվում եք ենթարկվել դրան, ապա ստիպված եք մի լավ թեթևացնել Ձեր դրամապանակը կամ որոշ ժամանակ նայել երկնքին միայն ճաղերի հետևից:

1. Թայլանդ - 5000 դոլար մերկ մարմնով սելֆիի համար 

Թվում էր, թե զբոսաշջիկների ամենսիրած վայրերից մեկում նման խնդրի բախվելն անհնար է, սակայն արի ու տես, որ օրենքի տառը խիստ է անգամ այսպիսի անվնաս զբաղմունքի նկատմամբ:

2. Գերմանի - մինչև 5 տարվա ազատազրկում չլիցքավորված մեքենաի համար

Եթե Դուք արագության սիրահար եք, ապա Գերմանիայի մայրուղիները հենց Ձեզ համար են, սակայն չմոռանաք ճանապարհ ընկնել բենզինով զինված, հակառակ դեպքում երթևեկությունը խաթարելու համար կվճարեք Ձեր ազատությամբ:

3. Սինգապուր - 500 դոլար մաստակի համար

1992թ. մաստակ գնելը, ծամելը, տարածելն արգելված է Սինգապուրում: Միակ ճանապարհն այն ձեռք բերելու համար բժշկի դեղատոմսն է:

4. Իսպանիա - 500 դոլար քաղաքում լողազգեստով շրջելու համար

2011թ. Բարսելոնայում արգելված է հասարակական վայրերում հայտնվել լողազգեստով կամ ծովային այլ հանդերձանքով:

5. Շվեյցարիա - ազդանշանի տուգանք

Մայրամուտից հետո արգեվում է ազդանշան օգտագործել, կարելի է միայն դիմել մեքենայի թարթիչների և լույսերի օգնությանը:

6. Իտալիա - տուգանք հուշարձանների մոտ ուտելու համար

Հռոմում շրջելիս չփորձեք անգամ խմել կամ ուտել հուշարձանների մոտ, աղտոտել դրանք, հակառակ դեպքում գործ կունենաք իրավապահ մարմինների հետ:

 

 Նյութի աղբյուրը`  YN.am