7 խորհուրդ, որոնք Ձեզ կօգնեն վերացնել աչքերի շուրջ առաջացած սև պարկերը:
1. Վարունգ
Այս մեթոդը վաղուց հայտնի է: Վերցնել սառը վարունգ, կտրել օղակներով և շերտերը դնել աչքերին այնպես, որ դրանք ծածկեն նաև աչքերի շուրջ առաջացած պարկերը: Թողնել 15 րոպե:
2. Կարտոֆիլ
Սա ևս նման է նախորդին: Սառը կարտոֆիլի շերտերով ծածկել աչքերը 5-10 րոպե, որից հետո զգուշորեն լվանալ մաշկն այդ հատվածում:
3. Կաթ
Մի փոքր կտոր թրջել կաթի մեջ, լավ քամել և դնել աչքերին 20-30 րոպե:
4. Թեյ
Թեյի տոպրակները թրջել տաք ջրի մեջ, այնուհետև պահել սառնարանում 5-10 րոպե: Հանելով սառնարանից՝ թողնել 20-30 րոպե: Կանաչ և երիցուկի թեյերն ավելի արդյունավետ են:
5. Ձվի սպիտակուց
Ձվի սպիտակուցը հարել, քսել աչքերի տակի հատվածին: Չորանալիս այն մի փոքր անհարմարության զգացողություն կարող է առաջացնել, սակայն պետք է չէ անհանգստանալ: 20 րոպե անց լվանալ այդ հատվածը սառը ջրով:
6. Սառույց
Այս մեթոդի օգնությանը կարելի է դիմել միայն այն ժամանակ, երբ կարիք ունեք միանգամից վերացնելու աչքերի շուրջ գոյացած պարկերը: Զգուշորեն շփեք այդ հատվածը սառույցի խորանարդիկներով, սակայն չափն անցնելիս այն կարղ է վնասել աչքերն ու մաշկը:
7. Լրացուցիչ խորհուրդներ
Այդ անտանելի սև պարկերից ազատվելուց հետո պետք է մի քանի խորհրդի հետևել: Աշխատեք քիչ նայել էկրաններին և մոնիտորներին, պետք է ունենալ լիարժեք քուն հոգնածությունից խուսափելու համար: Ավելի շատ օգտագործեք մրգեր, բանջարեղեն, քչացրեք աղի օգտագործումը:
Նյութի աղբյուրը՝ YN.am