Շատ տղամարդկանց համար, գիտակցաբար, թե անգիտակցաբար, մեքենան հանդիսանում է ինքնադրսևորման միջոց: Այդ պատճառով էլ, վերաձևակերպելով հայտնի արտահայտությունը, կարելի է ասել. «Ասա՛ ինչ մեքենա ես վարում, ասեմ ով ես դու»:

Սպորտային մեքենա

Այս մեքենան նախընտրող տղամարդիկ սովորաբար կոմպլեքսավորված են լինում, իսկ մեքենայի վառ գույնն ասես հոգու ճիչ է ուղղված շրջապատին՝ «Նկատե՛ք ինձ, խնդրում եմ»:

Պիկապ

«Աշխատասեր տղա»՝ սա այս մակնիշի մեքենաները նախընտրողների համար է: Նա չի վախենում աղտոտել ձեռքերը, նա աշխատում է օրնիբուն և հաճույք փնտրում առօրյա զվարճանքներում: Նման տղամարդիկ ավելի շատ են դուր գալիս կանանց, քանի որ վերջիններս նրանց համարում են ջանասեր, նվիրված և շռայլ:

Հիբրիդային մեքենա

Տղամարդիկ, ովքեր ձեռք են բերում հիբրիդային մեքենաներ, այնքան էլ զգացմունքային չեն և այս ու այն կողմ չեն ընկնում որոշումներ ընդունելիս, սակայն համարվում են շատ գործնական: Եթե հիբրիդային մեքենաներն առաջ են եկել այն շրջանում, երբ փորձ է արվում լուծել մոլորակի էկոլոգիական վիճակը, ապա մեքենայի տիրոջ գխավոր դրդապատճառը վառելիքի և գումարի տնտեսումն է այն ձեռք բերելիս: 

Արտաճանապարհային մեքենա

Այսպիսի մեքենան ապացույցն է այն բանի, որ այդ տղամարդը հարուստ ինքնահավանի մեկն է և չի էլ մտածում անգամ շրջակա միջավայրի մասին: Նման մեքենա գնելով՝ դրա տերը ցանկանում է նույն տպավորությունը գործել հասարակության վրա, ինչ իր մեքենան՝ իր չափսերով ու տեսքով:

Մկան-մեքենա (muscle car)

Այս մեքենայի տերն ունի ավելի շատ գումար, քան խելք: Նրա համար առաջին տեղում են իր մեքենան, դրա հետ կապված բոլոր խնդիրները, գիշերային մրցարշավները և այլն:

Մինիվեն

Սիրելի և հոգատար հայրիկ, ով պատրաստ է կատարել տան անդամներից յուրաքանչյուրի ցանկությունը: Իրականում այս մեքենան գերադասողները: Երկրորդ տեղն են զբաղեցնում այն տղամարդկանց շարքում, ում նրանք տալիս են իրենց նախապատվությունը:

 

Ջիպ

Նա չի նստում տանը: Սա նախընտրում են այն տղամարդիկ, ովքեր սիրում են արկածներ, հարգում են ազատությունը և ձգտում դրան:

Փոքրիկ մեքենա

Հավասարակշռված, հանգիստ բնավորությամբ, աշխատասեր, միջին եկամտով տղամարդիկ են նախընտրում այս տեսակի մեքենաներ: