Բալը ոչ միայն համեղ է, այլև ունի բուժիչ հատկություններ: Լինելով դիետիկ՝ բալը օգտագործում են նաև ստամոքսի լորձաթաղանթի բորբոքման, հազի, ինչպես նաև բրոնխիտի բուժման համար:

Բալի թարմ պտուղները օգտակար են աղիների, մարսողության համար: Այն նաև նպաստում է արյան մակարդելիությանը: Բալի հյութը օգտագործում են նաև որպես ջերմիջեցնող:

Սակայն ոչ միայն պտուղներն են օգտակար, այլև պոչն ու տերևները: Այն կանայք, ովքեր դաշտանային օրերին ունենում են ցավեր կամ արյունահոսություններ, որպես առաջին օգնություն կարող են օգտագործել բալի պոչի թուրմը:

Բալենու թուրմը օգտակար է նաև վանահագեղձի համար:

Բալը, ունենալով օգտակար հատկանիշներ, ունի նաև բացասականը: Դրա չարաշահումը բերում է թունավորման, հատկապես կորիզների չափից շատ օգտագործումը կարող է աղիներում պատճառ դառնալ կապտաթթվի: