Այժմ չիպսը ամենատարածված սնունդներից մեկն է աշխարհում:
Ստորև ներկայացնենք այն հետևանքները, որոնք առաջանում են չիպս ուտելուց հետո:
Փրինսթոնի համալսարանի պրոֆեսորների կատարած հետազորությունները պարզել են, որ չիպսերի անընդհատ օգտագործումը բերում է կախվածության, ինչպես օրինակ՝ ծխախոտը, ալկոհոլը:
Չիպսերը իրենց մեջ պարունակում են մեծ թվով ճարպեր, վերջիններս բացասական ազդեցություն են ունենում առողջությանը: Հետազոտությունները ցույց են տվել, որ ճարպերի չարաշահումը կարող է հանգեցնել նույնիսկ քաղցկեղի:
Չնայած այն հանգամանքին, որ չիպս արտադրողները ասում են, որ դրանք պատրաստում են բուսական յուղով, սակայն միշտ չէ, որ այդպես է լինում:
Հետազոտությունները ցույց են տվել, որ տապակած կարտոֆիլը իր մեջ չի պարունակում ո՛չ օգտակար հանածոներ, ո՛չ վիտամիններ:
Օրեկան 5-6 գրամ չիպսի օգտագործումը մարդու մոտ կարող է առաջացնել սրտի խնդիրներ, նույնիսկ՝ ուռուցք:
Չիպսը կարող է հետևանք լինել նաև ալերգիայի: Համային խառնուրդը, որն առկա է չիպսերում, պատճառ է ալերգիայի: Առաջին տեսքից միգուցե թվա, թե դրանք անվտանգ են, սակայն դա այդպես չէ: Չիպսերը կարող են պատճառ դառնալ ծանր ալերգիայի: