Եվրոպա լիգայում երեկ 2 հանդիպում կայացավ՝ «Ֆիորենտինա» - «Սևիլիա» և «Դնեպր» - «Նապոլի»։
Այն, որ Եվրոպա լիգայի եզրափակիչ հասած թիմերից մեկը «Սևիլիան» էր լինելու, կարելի էր գուշակել, բայց որ իսպանական ակումբի մրցակիցը «Դնեպրը» կլիներ, անականկալ էր շատերի համար։
Առաջին հանդիպումն ավարտվեց 0:2 հաշվով՝ «Սևիլիայի» հաղթանակով (առաջին խաղը` 0:3)։
Թիմերը խաղադաշտ էին դուրս եկել հետեւյալ կազմերով.
«Ֆիորենտինա». Նետո, Ռոդրիգես, Սավիչ, Բասանտա, Ալոնսո, Պիսարո, Հերնանդես, Խուակին (ավագ), Բորխա Վալերո, Իլիչիչ, Սալահ:
«Սևիլիա». Ռիկո, Տրեմուլինաս, Կարիսո, Կոլոդզեիչակ, Կոկ(ավագ), Կրիխովյակ, Բանեգա, Վիտոլո, Ալեյքս Վիդալ, Մբիա, Բաքա:
Գոլերը` Բաքա (22), Կարիսո (27):
67-րդ րոպեին «Սևիլիայի» դարպասին 11 մետրանոց նշանակվեց, որը Իլիչիչն անհաջող իրացրեց։
«Դնեպր» - «Նապոլի» հանդիպմանը թիմերը մրցում էին հետևյալ մեկնարկային կազմերով․
«Դնեպր». Բոյկո, Դուգլաս, Լուչկեւիչ, Ֆեդետցկի, Կանկավա, Լեո Մատոս, Չեբերյաչկո, Ֆեդորչուկ, Ռոտան (ավագ), Կոնոպլյանկա, Սելեզնյով:
«Նապոլի». Անդուժար, Մաջիո(ավագ), Ալբիոլ, Բրիտոս, Գուլյամ, Դավիդ Լոպես, Ինլեր, Կալյեխոն, Գաբիադինի, Ինսինյե, Իգուային:
Խաղն ավարտվեց 1:0 հաշվով՝ հօգուտ «Դնեպրի» (առաջին խաղը` 1:1)։
Գոլը` Սելեզնյով (58):
Հավելենք նաև, որ եզրափակիչը կայանալու է մայիսի 27-ին՝ Վարշավայում։