Եվրոպա լիգայում երեկ  2 հանդիպում կայացավ՝ «Ֆիորենտինա» - «Սևիլիա» և «Դնեպր» - «Նապոլի»։

Այն, որ Եվրոպա լիգայի եզրափակիչ հասած թիմերից մեկը «Սևիլիան» էր լինելու, կարելի էր գուշակել, բայց որ իսպանական ակումբի մրցակիցը «Դնեպրը» կլիներ, անականկալ էր շատերի համար։

Առաջին հանդիպումն ավարտվեց   0:2 հաշվով՝ «Սևիլիայի» հաղթանակով (առաջին խաղը` 0:3)։

Թիմերը խաղադաշտ էին դուրս եկել հետեւյալ կազմերով.

«Ֆիորենտինա». Նետո, Ռոդրիգես, Սավիչ, Բասանտա, Ալոնսո, Պիսարո, Հերնանդես, Խուակին (ավագ), Բորխա Վալերո, Իլիչիչ, Սալահ:

«Սևիլիա». Ռիկո, Տրեմուլինաս, Կարիսո, Կոլոդզեիչակ, Կոկ(ավագ), Կրիխովյակ, Բանեգա, Վիտոլո, Ալեյքս Վիդալ, Մբիա, Բաքա:

Գոլերը` Բաքա (22), Կարիսո (27):

67-րդ րոպեին «Սևիլիայի» դարպասին 11 մետրանոց նշանակվեց, որը  Իլիչիչն անհաջող իրացրեց։

«Դնեպր» - «Նապոլի» հանդիպմանը թիմերը մրցում էին հետևյալ մեկնարկային կազմերով․

«Դնեպր». Բոյկո, Դուգլաս, Լուչկեւիչ, Ֆեդետցկի, Կանկավա, Լեո Մատոս, Չեբերյաչկո, Ֆեդորչուկ, Ռոտան (ավագ), Կոնոպլյանկա, Սելեզնյով:

«Նապոլի». Անդուժար, Մաջիո(ավագ), Ալբիոլ, Բրիտոս, Գուլյամ, Դավիդ Լոպես, Ինլեր, Կալյեխոն, Գաբիադինի, Ինսինյե, Իգուային:

Խաղն ավարտվեց 1:0 հաշվով՝ հօգուտ  «Դնեպրի» (առաջին խաղը` 1:1)։

Գոլը` Սելեզնյով (58):

Հավելենք նաև, որ եզրափակիչը կայանալու է մայիսի 27-ին՝ Վարշավայում։