Որևէ նոր բիզնես սկսելուց առաջ պետք է համոզվել, որ տվյալ դաշտն ազատ է կամ բաց է մրցակցության համար: Ավստրիալական «HommeMystere» ընկերությանը դա հաջողվել է անել 100%-ով և մի բան էլ ավելի: Ընկերության ներկայացուցիչները որոշել են պայքարել իսկական տղամարդու հագուստի հետ կապված կարծրատիպերի դեմ և սկսել են թողարկել գաղթակղիչ ներքնազգեստ տղամարդկանց համար: Նրանք հայտարարում են, որ, չնայած արտաքին տեսքին, դրանք ձևված են հատուկ տղամարդկանց կազմվածքին համապատասխան: Ընդ որում, ընկերության անունը թարգմանաբար հնչում է այսպես. «Տղամարդ-առեղծված»: Վերջինիս արտադրանքը սպառվում է մոտ 30 երկրներում: Տեսականուց որոշները նույնիսկ ունեն իրենց անունները, ինչպես օրինակ «Մոնիկ», «Ժենեվյեվ» և այլն: