Վրաստանի Ռուխի գյուղում ձերբակալվել է 1972թ. ծնված «օրենքով գող» Թեմուր Գ.-ն՝ թմրանյութեր ձեռք բերելու և պահելու մեղադրանքով,  փոխանցում է sputnik-georgia-ն։

«Ձերբակալվածի մոտ հայտնաբերվել է թմրամիջոց։ Նարկոլոգիական ստուգման արդյունքում հաստատվել է նրա կողմից թմրանյութ օգտագործելու փաստը։ Թեմուր Գ.-ն ընդունում է «օրենքով գող» լինելը»,- ասվում է հաղորդագրությունում։

Լուրեր կան, որ նա Վրաստան է ժամանել երկրի իշխանությունների կողմից չվերահսկվող Աբխազիայի տարածքից։