Վրաստանի Ռուխի գյուղում ձերբակալվել է 1972թ. ծնված «օրենքով գող» Թեմուր Գ.-ն՝ թմրանյութեր ձեռք բերելու և պահելու մեղադրանքով, փոխանցում է sputnik-georgia-ն։
«Ձերբակալվածի մոտ հայտնաբերվել է թմրամիջոց։ Նարկոլոգիական ստուգման արդյունքում հաստատվել է նրա կողմից թմրանյութ օգտագործելու փաստը։ Թեմուր Գ.-ն ընդունում է «օրենքով գող» լինելը»,- ասվում է հաղորդագրությունում։
Լուրեր կան, որ նա Վրաստան է ժամանել երկրի իշխանությունների կողմից չվերահսկվող Աբխազիայի տարածքից։
«Օրենքով գող» է ձերբակալվել
