Կոկա-կոլան խմիչք լինելուց բացի, նաև օգտակար է տնային աշխատանքների համար:
Այն հիանալի մաքրում է զարդերի վրա եղած հետքերը: Անհրաժեշտ է կոկա-կոլան լցնել զարդի վրա, սակայն խոզանակով մաքրել պետք չէ, քանի որ կարող է վնասել զարդի վրա եղած քարը:
Կոկա-կոլան օգտակար է նաև մազերի համար: Այն փայլ և ամրություն է տալիս վարսերին: Հեռացնում է նաև չորացած հատվածները:Կոկա-կոլան նաև մաքրում է զուգարանակոնքը և թեյնիկը հետքերից:
Կոկա-կոլան օգտակար է նաև լուսանկարները հետքերից ազատելու պարագայում: Անհրաժեշտ է մի փոքր թրջել լուսանկարը և անմիջապես սրբել, քանի որ շատ խոնավությունը կարող է հակառակ արդյունքը տալ:
Այն կարելի է օգտագործել նաև պատուհանները մաքրելու ժամանակ: Ինչպես նաև քայքայում է երկաթներում եղած ժանգը: