Գեղեցկությունը հարաբերական հասկացություն է: Դարերի ընթացքում փոխվել են գեղեցկության հիմնական չաանիշները: Ի՞նչ է այսօր նշանակում գեղեցկություն: Ֆոտոշարքը ներկայացնում է կանանց, ովքեր աշխարհին ցույց են տվել գեղեցկության բոլորովին այլ չափանիշներ, որոնք տարբերվում են ամսագրերի շապիկներից մեզ պարտադրվող կանոններից: Նրանք որոշել են մեկընդմիշտ փոխել կանացի գեղեցկության մասին պատկերացումները:

XXL չափսեր ունեցող 28-ամյա Դենիզ Բիդոտը Սերենա Ուիլյամսին պատկանող հագուստի բրենդի դեմքն ու ներկայումս ամենապահանջված մոդելներից է:

Կարմեն Դել' Օրեֆիսը ներկայումս ամենատարեց մոդելն է ՝ 83տ.: Կարիերան սկսել է 15տ. հասակում:

Լեա Տ.-ն սեռափոխության ենթարկված մոդել է, ով այսօր հանդիսանում է «Givenchy»-ի մոդելներից մեկը:

Դաունի սիդրոմով առաջին մոդելն է աշխարհում 30-ամյա Ջեյմի Բրյուերը:

Կին-մոդել, ով ներկայացնում է տղամարդկանց նորաձևությունը:

Ռոբին Լոլին, ով ունի 188 սմ հասակ և 76 կգ քաշ, առաջին «պլյուս» չափի մոդելն է, ով հայտնվել է «Sports Illustrated» ամսագրի շապիկին:

Վինի Հարլոու՝ ժամանակակից ամենահաջողակ մոդելներից մեկը: Երբ նա սկսեց չթաքցնել իր մաշկի թերությունները դիմահարդարման միջոցով, նրանով սկսեցին հետաքրքրվել առաջատար մոդելային գործակալությունները:

Ջիլիան Մերկադո՝ 26-ամյա հաշմանդամ-մոդել, ով շարժվում է միայն անվասայլակի միջոցով: