Զբոսաշրջային ընկերությունները խոստանում են ճամփորդող կանանց համար անմոռանալի և ապահով հանգիստ՝ հաճախ լռելով այն բարդությունների մասին, որ կարող է ունենալ կինը միայնակ ճամփորդելիս այս կամ այն երկրում: Ձեզ ենք ներկայացնում այն երկրների 10-յակը, ուր գնալիս ավելի լավ է խուսափել միայնակ լինելուց:

1. Հնդկաստան - տղամարդկանց կոպիտ վերաբերմունքը և անտեղի ուշադրությունը կանանց նկատմամբ նվազագույն սպառնալիքն է: Ընսդ որում սեռական բնույթի ոտնձգությունների զոհ են դառնում ոչ միայն զբոսաշրջուհիները, այլև տեղացի կանայք: Սա պայմանավորված է նրանով, որ Հնդկաստանում տղամարդկանց թիվը նշանակալիորեն գերազանցում է կանանց թվին: 

2. Երկրորդ տեղում է Բրազիլիան: Այս երկրում կանանց նկատմամբ հանցագործությունների թիվը 3 տարում կազմել է 157%: Այստեղ ևս մեծ թվով բռնաբարությունների և ոտնձգությունների դեպքեր են արձանագրվում:

3. Թուրքիա - զբոսաշրջիկներից շատերի կողմից սիրված այս երկիրն այնքան էլ անվտանգ չէ կանանց համար:

՛

4. Թայլանդ - այստեղ ամեն ինչ կարող է ավարտվել ոչ միայն բռնաբարությամբ, այլև սպանությամբ:

5. Անվանակարգի այս տեղն է զբաղեցնում Եգիպտոսը, որտեղ 2011թ. հեղափոխությունից հետո զգալիորեն աճեց սեռական ոտնձգությունների թիվը: Առավել անվտանգ վայրերը բազմամարդ վայրերն են, իսկ միայնակ երեկոյան փողոցներում հայտնվելը խիստ հակացուցված է:

6. Քենիայում աղջիկների 32%-ը դարձել է բռնաբարության զոհ:

7. Մեքսիկայում կանանց խորհուրդ է տրվում խուսափել հասարակական տրանսպորտից միայնակ օգտվել:

 

8. Մարոկկոյում հեշտ է հունից հանել տղամարդկանց բաց և ոչ պատշաճ հագուստով:

9. ՀԱՀ-ում կանանց անհանգստացնում են նաև ատրճանակով:

10. Կոլումբիայում վերջին 10 տարիների ընթացքում զգալի դրական փոփոխություններ են նկատվել, սակայն կանանց բռնաբարության և առևանգման դեպքերը հազվադեպ չեն: