Նարեկացի արվեստի միությունում տեղի ունեցավ շատ գեղեցիկ միջոցառում, որը նվիրված էր բանաստեղծուհի Անուշ Բալայանի «Իմ Աստվածուհի» գրքի շնորհանդեսին:
YN.am-ը շնորհադեսից անմիջապես հետո հարցազրույց ունեցա բանաստեղծուհու հետ, պարզվեց նրա ստեղծագործական կյանքի ընթացքը և մանրամասնեց ներկայացվելիք գրքի պատմությունը:
1995թ.-ից ապրում և ստեղծագործում եմ Սերբիայում: Այնտեղ մեկնելուց և սերբերեն լեզուն սովորելուց հետո անմիջապես մասնակցեցի հոկտեմբեր ամսին կայանալիք ամենամյա «Գրողների միջազգային հանդիպում» փառատոնին, որին մասնակցում էին հյուրեր բազմաթիվ երկրներից: Նոյեմբեր ամսին ևս մեկ փառատոնի և շատ ու շատ գրական երեկոների մասնակցեցի և այդպես, կամաց-կամաց կարողացա ներթափանցել սերբական ստեղծագործական աշխարհ ու ներկայացնել, ճանաչելի դարձնել իմ ստեղծագործությունները, որոնց մեծ մասը թարգմանում էի սերբերեն: Մի քանի տարի անց դարձա Սերբ գրողները սփյուռքում և հայրենիքում ընկերության անդամ, իսկ նախորդ տարի «Պոետ» ընկերության անդամների շարքն ընդգրկվեցի:
Սա առաջին գիրքս է, որը երկլեզու է՝ սերբերեն և հայերեն: Գրքում առկա է երեք խորագիր՝ «Մայրական սեր, «Արարատի փեշերին» և «Սիրո փաթիլներ», որոնցից երկուսը բաղկացած են 13-ական բանաստեղծություններից, իսկ մեկը՝12: Սերբիայում արդեն ունեցել եմ 3 շնորհանդես և 3-ն էլ, հատկապես իմ կողմից, մեծ ոգևորությամբ անցան, քանի որ գիրքը սիրվեց:
Անհամբերությամբ սպասում եմ, թե ինչպիսին այստեղ կլինեն արձագանքները,- եզրափակեց Անուշ Բալայանը:
Շնորհանդեսի երեկոն իսկապես գեղեցիկ ու կազմակերպված անցավ, իսկ ամենաոգևորիչն այն էր, որ մեր հայրենակցուհին այլ հողում մեր ազգայինն է տարածում ու ծանոթացնում մարդկանց: