Արդեն ավելի քան երկու տարի հայտնի ռուս երգչուհի Ժաննա Ֆրիսկեն պայքարում է սարսափելի հիվանդության՝ գանգուղեղի քաղցկեղի դեմ: Դեռ ապրիլ ամսին երգչուհին վերականգնողական փուլում էր ԱՄՆ-ում ծանր քիմիոթերապիայի կուրս անցնելուց հետո: Կարծես նա ապաքինվում էր, սակայն վերջին մի քանի օրերին նրա առողջական վիճակը միանգամից վատացել է: Նրան մոտ կանգնած աղբյուրները նշում են, որ Ժաննան կտրուկ թուլացել է, կորցրել է ախորժակը և չի կարողանում ինքնուրույն տեղաշարժվել:Երգչուհու հայրը խոստովանել է, որ վիճակն իրոք շատ վատ է, և դուստրն իրոք իրեն լավ չի զգում: