«Եվրատեսիլ 2014»-ի հաղթող Կոնչիտա Վյուրստն այժմ իր հայրենի Վիեննայում ողջունում է այս տարվա եվրատեսիլյան մասնակիցներին ամբողջ աշխարհից: Այսօր՝ մայիսի 19-ին կկայանա առաջին կիսաեզրափակիչը, որին ջանասիրաբար պատրաստվել են ոչ միայն մասնակիցները, այլև հենց Կոնչիտան: Փորձերից մեկի ժամանակ նա ցուցադրել է ավելին, քան կարելի էր, իր թափանցիկ զգեստի տակից:
Հիշեցնենք, որ համասեռամոլ-տրանսվեստիտ Կոնչիտա Վյուրստի հաղթանակը նախորդ տարի Եվրատեսիլի միջազգային մրցույթում առաջացրեց սկանդալների մի մեծ ալիք՝ ընդ որում ոչ միայն շոու-բիզնեսում, այլև քաղաքականության մեջ: