Սերժ Թանկյանի համերգի կազմակերպիչներին ես միայն կասեմ կեցցե՛ք, քանի որ ժողովուրդի մեծ մասն անբացատրելի հաճույք ապրեց,- Քաղաքապետարանի կազմակերպած միջոցառումների ու ծախսերի մասին իր տեսակետով YerevanNews.am-ի հետ կիսվեց Անահիտ Բախշյանը:
«Կարապի լճում Քանյե Վեսթի համերգի կազմակերպիչների հասցեին նույնպես չեմ կարող բացասական բաներ ասել:
Բայց չեմ հասկանում Էրեբունի-Երևան միջոցառումների կազմակերպման համար ծախսվող գումարները չափը: Ես առաջարկություն եմ արել քաղաքապետարանին, որ 5 տարին մեկ նշենք այդ միջոցառումը, իսկ մնացած գումարները որպես նվեր տրվեն որևէ գյուղի կամ գյուղերի՝ դպրոցներ կամ մանկապարտեզներ կառուցելու կամ անմխիթար վիճակը բարելավելու նպատակով: Սակայն առաջարկս չընդունվեց»:
«Չնայած պետք է նշեմ, որ Երևանի քաղաքապետարանը Արցախի բոլոր վարչական շրջանների հետ շատ լավ բարեկամություն է անում և օգնում: Այ այդ նույնը կարելի էր անել նաև Հայաստանում: